Հասարակություն

22-ամյա երիտասարդը տանն ապօրինի հրազեն էր պահում

Մարտի 12-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Աճարկուտ գյուղի բնակիչ 22-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է հրազեն:

Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննության ընթացքում առանձնատան պատշգամբում գտնվող բազմոցի հետևում հայտնաբերվել է «Տոզ» տեսակի, առանց գործարանային համարի ակոսափող հրազեն` յոթ փամփուշտով:

Ըստ երիտասարդի` հանգուցյալ պապին պատկանող հրազենը գտել է մոտ երկու ամիս առաջ` տանիքում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային վարչություն: