Հասարակություն

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է.

«ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ՝ սուբվենցիաների տրամադրման գործընթացի շրջանակում ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916.78 միլիոն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Ընդունված որոշմամբ համաֆինանսավորվում է 12 համայնքների 14 ծրագիր»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական