«Դեպքեր կան, որ հողի 1քմ-ն կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով։ Կներեք, բայց չի կարող այսօր ՀՀ-ում այնպիսի հող լինել, որի արժեքը 7 դրամ է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այս մասին հայտնի է դառնում, երբ հետո այդ հողերը «շատ արագ հանրամատչելի, հրապարակային դաշտում հայտնվում են այդ գնից 5-10-15-20 անգամ ավելի բարձր գներով»,- ասել է նա։
ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էլ նշել է, թե վերահսկողության արդյունքում մի քանի մարզերի համայնքներում հասել են համայնքային հողերի աճուրդների չեղարկմանը. «Տարեսկզբից խնդիր էի դրել ծառայությունում, որ մոնիտորինգ անենք համապատասխան իրավակարգավորին համապատասխանությունը մի շարք մարզերում, ռիսկային համարվող համայնքներում, որտեղ պահանջարկը շատ բարձր է»։