ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բացառել է իր ղեկավարած ոլորտին Գյումրիի և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների հետ կապված քաղաքական հրահանգ տալը։
«Բացառվում է, բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիքը չկա»,- ասել է նա։
Հարցին՝ կիրակի օրը մասնակցելով ՔՊ դրամահավաքին, առողջապահության նախարարը բուժհաստատություններին հրահանգել է իշխանական թեկնածուի օգտին քվեարկել, Ավանեսյանն արձագանքել է. «Վայ, վայ, վայ։ Էդ անձինք, որ այդ մտավախություններն ունեն, հորդորում եմ՝ հրատապ իրենց մտավախությունները հայտնել իրավապահներին, և չվերագրել անձանց մի բան, որի մեջ իրենք շատ լավ մասնագիտացված են եղել»։