ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանձնարարականները ճշգրիտ կատարելը. «Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում եմ, ասում եք՝ «Հա, երևի», «Դե, կարող է», «Դե, ճիշտ է այսպես անել»։ Ժողովուրդ ջան, էդ ամեն ինչը հստակ հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում։ Սենց՝ «Դե, երևի, դե, հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող է»։ Սենց ո՞նց կլինի»։
Ըստ վարչապետի՝ ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում են, բայց «Ես չեմ կարող ամեն օր զանգել, ասել՝ էն երեկ որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե չի արվում, հետո մի հատ հաջորդ շաբաթ, հետո մի հատ հաջորդ ամիս, հետո մի հատ էլ ամառը, ձմեռը։ Հետո ես գնամ մի տեղ այն տրամաբանությամբ, որ դա պիտի լինի, փոխարենը տեսնեմ՝ փոս է։ Ու այնտեղից վերադառնամ, գամ, ասեմ՝ բա ինչո՞ւ է փոս, և բացատրություններ, բացատրություններ, բացատրություններ»։