Հասարակություն

Փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ խոզանների այրում կատարելուց

ՆԳՆ-ից հայտնում են, որ հրդեհները շրջակա միջավայրի կենսաանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնք հաճախ լինում են մարդու անուշադրության հետևանք։

Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները՝ գարնանային սեզոնով պայմանավորված իրականացնում են գյուղատնտեսական աշխատանքներ՝ այրելով խոզան ու բուսական մնացորդներ: 

Կամայական այրումները, որոնց մարդիկ հաճախ դիմում են հողը բուսական մնացորդներից ազատվելու նպատակով, կարող են հանգեցնել հողի որակի կորստի, կենդանի բնության ոչնչացման ու մթնոլորտի աղտոտման՝ մեծ վնաս պատճառելով շրջակա միջավայրին։

ՆԳՆ փրկարար ծառայությունը խորհուրդ է տալիս գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խիստ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, զերծ մնալ խոզանների այրում կատարելուց՝ պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարել 911 հեռախոսահամարին: