Հասարակություն

Քաղա­քա­­կանությունն ուղղված է համայնքների ֆինան­սա­կան անկախության ամրապնդմանը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Կառավարության հերթական նիստի ընթացքում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այն ներկայացված էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից և վերաբերում էր տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի գումարի հաշվարկման կարգի փոփոխությանը:

Առաջարկությունը հակադրվում է վերջին տարիներին իրականացվող հարկային քաղաքականությանը: Վերջինս դրսևորվել է ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազման և գույքային հարկերի համակարգի բարեփոխումների շրջանակներում՝ անշարժ գույքի հարկման բազան համապատասխան գույքային միավորների շուկայական արժեքներին մոտարկմամբ:

Կարևոր է նշել, որ ՀՀ կառավարության քաղա­քա­­կանությունն ուղղված է համայնքների ֆինան­սա­կան անկախության ամրապնդմանը և ֆիսկալ ապակենտրոնացմանն ընդհանրապես, ուստի առաջարկն ընդունելի չէ: