Մարտի 12-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում գործող Արզնի-Շամիրամի ջրամբարի Նոր Հաճնի ջրատարում դի կա։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ջրատարում՝ մոտ 7-10 մետր խորությամբ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Մարմինը դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։