Նոր մեղադրանք է ներկայացվել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։
«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պատոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար»,- հայտնեցին դատախազությունից:
Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: