Հասարակություն

Հայտնաբերվել է ձնահյուսի հետևանքով որոնվող քաղաքացու դին

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։

Ավելի վաղ հայտնել էին, որ ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։