Հասարակություն

Ձնահյուսի հետևանքով անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։