ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։
«2025 թ-ի փետրվարին Հայաստան այցելել է 117,372 զբոսաշրջիկ։
Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 2024թ․ փետրվարին՝ 127,241։
2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%)»: