Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են: Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել է պոլիտրավմաներ՝ միջին և թեթև:
ՀՀ ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ Արագածում տուժած լեռնագնացներն Իսպանիայի քաղաքացիներ են։ Նրանցից մեկը շարունակում է մնալ անհետ կորած։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 51 փրկարար ծառայող և 2 ուղղաթիռ։