Հասարակություն

Հրապարակվել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է մարտի 30-ի ՏԻՄ արտահերթ ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները։

Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, այն հասանելի է elections.mia.gov.am կայքում, ինչպես նաև ԿԸՀ կայքի ՏԻՄ 30․03․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում:

Ի դեպ, ԿԸՀ ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են քարտեզի վրա տեսնել իրենց տեղամասային կենտրոնի հասցեն։