ՀՀ ԱԳՆ-ն հետևում է Սիրիայում զարգացումներին: Այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը կապի մեջ է տեղական իշխանությունների և համայնքային կառույցների հետ:
«Վերջին օրերին ՀՀ քաղաքացիների կողմից հյուպատոսությանն ուղղված դիմումների բովանդակության փոփոխություն չի գրանցվել. դրանք հիմնականում վերաբերել են ընթացիկ հյուպատոսական բնույթի հարցերի»,- նշեց Բադալյանը: