Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը մարտի 10-31-ը կգտնվի չվճարվող արձակուրդում. Նման որոշում է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս ընթացքում Առուշանյանին կփոխարինի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանը:
Առուշանյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պայմանավորված մարտի 30-ին սպասվող ընտրություններով, այսօրվանից կլինեմ արձակուրդում` ղեկավարելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը»։
Վարչապետի որոշմամբ, մարտի 13-31-ը արձակուրդում կգտնվի նաև մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։