Հասարակություն

ՏԿԵ նախարարն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։ ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վարդան Չիլինգարյանի, Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի, օդանավակայանի տնօրինության հետ շրջել է կատարվել տարածքում, ծանոթացել են առկա ենթակառուցվածքներին։

Նախարարին է ներկայացվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մինչ այս իրականացրած ներդրումները, ընթացիկ աշխատանքները, օդանավակայանի անվտանգության համակարգերի աշխատանքը։
Շրջայցի ընթացքում քննարկվել են օդանավակայանի աշխատանքի հետ կապված հարցեր։