ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.
«#հատիկառհատիկ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4 հազար 310 քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող՝ ընդհանուր 511 քմ մակերեսով անշարժ գույքերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 29 միլիոն դրամ»։