Հասարակություն

Գողություն Մեծամորի ատոմակայանում. հարուցվել է վարույթ

Մեծամորի ատոմակայանի տարածքում գտնվող պահեստից գողություն է կատարվել, հարուցվել է վարույթ. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստից գողության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով (գողություն)»,- հայտնեցին ՀԱԵԿ-ից։

Կատարվում է նախաքննություն: