Գորիսի ԲԿ֊ի Շտապօգնության բաժանմունքի աշխատակիցները պարգևատրվեցին` Արցախյան պատերազմի օրերին մասնագիտական առաքելությունը պատվով և անձնվեր կատարելու համար, հայտնում են ԲԿ-ից։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը և Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը Գորիսի ԲԿ֊ում էին։ Առիթը վերջին տարիներին պատերազմական իրավիճակներում իրենց մարդասիրական ներդրումն ունեցած Շտապօգնության բաժանմունքի աշխատակիցների հետ քննարկումն էր, ու նաև մասնագիտական առաքելությունը պատվով և անձնվեր կատարելու համար նրանց պարգևատրելը։ ՀՀ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, 21 աշխատակցի արժանացրեց շնորհակալագրի և անվանական ժամացույցներ նվիրեց։
ԱԺ պատգամավորը շնորհակալություն հայտնեց ԲԿ֊ի անձնակազմին` տնօրեն Դավիթ Մաշուրյանի գլխավորությամբ, մշտապես աջակցելու պատրաստակամություն հայտնեց և համագործակցության ճանապարհներ քննարկվեցին։
Մելիքսեթ Պողոսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Շտապօգնության բաժանմունքի աշխատակիցներին, նշելով որ դեռ 90֊ականներից բաժանմունքն իր հատուկ ձեռագիրը ունի բոլոր պատերազմների ժամանակ կյանքեր փրկելու առաքելության մեջ։
Երկու ժամ տևած հանդիպման ընթացքում հարցուպատասխաններ հնչեցին, անդրադարձ եղավ նաև մարզի անվտանգության հարցերին։