Հումորիստ Եվգենի Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ՊԵտրոսյանը Բոտկինի հիվանդանոցում մնացել է երկու օր։ Այս ընթացքում բժիշկները կայունացրել են Պետրոսյանի վիճակը և վիրահատել նրան։
Ավելի վաղ Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան հերքել էր լուրերն այն մասին, որ հումորիստը վերակենդանացման բաժանմունքում է, նշելով, որ նա հիվանդանոցում է։ REN TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Պետրոսյանը հոսպիտալացվել է Մոսկվայում աղեստամոքսային արյունահոսությամբ և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։