Հասարակություն

Որոնք են ձվարանների քաղցկեղի թաքնված ախտանշանները

Ոտքերի այտուցվածությունը, մեջքի ցավը, անհանգստությունը սեռական հարաբերությունների ժամանակ, հոգնածությունը, աղիների աշխատանքի փոփոխությունները և դաշտանային ցիկլի խախտումները կարող են հուշել ձվարանների քաղցկեղի մասին, սակայն այս նշանները հաճախ անտեսվում են:

Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի ընտանեկան բժիշկ Ալեքս Միսիքը։ Մասնագետի խոսքով, ձվարանների քաղցկեղը դժվար է ախտորոշել վաղ փուլերում, քանի որ ախտանշանները հեշտությամբ կարելի է շփոթել ոչ լուրջ խնդիրների հետ։

Որպես կանոն, կանայք նկատում են ծանոթ նշաններ, ինչպիսիք են որովայնի փքվածությունը կամ այտուցը, ցավն ու անհանգստությունը կոնքի շրջանում,  հաճախամիզությունը:

Մշտական ​​հոգնածությունն ու մարսողական խնդիրները նույնպես անտեսվում են, որոնք հաճախ վերագրվում են վատ սնվելուն և սթրեսին: Բժիշկ Միսիքը հավելել է, որ ոտքերի այտուցը կարող է լինել ախտանիշ, որը ուղեկցում է ձվարանների քաղցկեղին հետագա փուլերում: Երբ ուռուցքը սեղմում է երակային ուղիները, դա հանգեցնում է հեմոդինամիկայի հետ կապված խնդիրների՝ արյան շարժման անոթների միջով:

Դրանով պայմանավորված՝ կանայք կարող են նաև մեջքի ցավ զգալ։