Հասարակություն

Շուրջ 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ եղել է թանգարաններում և թատրոններում

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են․

Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հաստատություններ. շուրջ 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ եղել է թանգարաններում և թատրոններում, որը 40 տոկոսով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը և 7 տարվա այցելությունների վիճակագրության մեջ ամենաբարձր է: