Հասարակություն

Լոգարանում հայտնաբերվել է տղամարդու դի և նամակ

Մարտի 8-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված շենքի բնակարաններից մեկի լոգարանում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի, տան որոշ հատվածներում էլ՝ արնանման հետքեր, դանակ: Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակ Գ.-ն է: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, Ա. Գ.-ն է գրել՝ մահից առաջ: