Հասարակություն

Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը հոսպիտալացվել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է REN TV-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 79-ամյա Պետրոսյանը աղեստամոքսային արյունահոսությամբ տեղափոխվել է հիվանդանոց և ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Արտիստի ընտանիքը չի մեկնաբանել հոսպիտալացման մասին լուրերը։