ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տոնական օրը նշեց նրանց հետ, ովքեր տասնյակ տարիներ կրթության միջոցով ձևավորել են հանրային վարքականոն և արժեքներ՝ բազմաթիվ սովորողների հետ իրենց աշխատանքով։
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Նախարարի առաջին այցելությունը Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Սվետլանա Տոնոյանի տուն էր։ Տիկին Տոնոյանը, որը 55 տարի շարունակ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ դասավանդում է ռուսաց լեզու, նշում է, որ մանկավարժի հիմնական սկզբունքը երեխայի շահը բարձր դասելն է։