Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 8-ի առթիվ գրառում է արել ֆեյբսուքի իր էջում։
«Սիրելի՜ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ կանանց միջազգային օրվա առթիվ :
Օրվա ծաղկային ու սիրուն պահերը վայելելուց բացի, կարևոր է անդրադառնալ օրվա խորհուրդին, այսօրվա համատեքստում և մեր քաոտիկ, արագ փոփոխվող աշխարհում ևս մեկ անգամ անդրադառնալ մեր ցանկություններին ու մարտահրավերներին: Եվ այսպես`
1. Ապահով միջավայր ծնվելու, ապրելու, կրթվելու, աշխատելու, ուրախանալու, ստեղծագործելու, ինքնադրսևորվելու
2. Հավասար հնարավորություն` սոցիալական բարիքներից օգտվելու համար
3. Հարգանք և ապրումակցում
4. Հավասար հնարավորություն` մասնակցելու մեր երկրի տնտեսական , մշակութային, սոցիալական և քաղաքական կյանքին, որոշումներ կայացնելուն, լինելու էնպիսին, ինչպիսին ուզում ենք
5. Ուզում ենք, որ տղամարդիկ էլ լինեն ազատ նախապաշարմունքներից, ուժեղ, զարգացած ու երջանիկ:
Ի՞նչ չենք ուզում
1. Չենք ուզում վերը նշածս ունենալու համար կատաղի պայքար սեռերի մեջ և բալանսի խախտում` դեպի հակառակ ուղղություն
2. Չենք ուզում անընդհատ կեղծ ընտրության առաջ կանգնել` ընտանիք, թե՞ կարիերա, կանացի, թե՞ մարդկային երջանկություն, սահմանափակումներ մեր երկրում, թե՞ հնարավորություններ այլ երկրներում:
Սիրելի´ կանայք, ավելացրեք ցանկությունների ձեր կետերը»,– գրել է Ավանեսյանը։