Հասարակություն

Դուք այն ուժն եք, որ այս աշխարհը դարձնում է ավելի անվտանգ. Կամո Ցուցուլյանի ուղերձը

Մարտի 8-ին մենք նշում ենք Կանանց միջազգային օրը՝ խորհրդանշելով գարնան, կանացի գեղեցկության, նրբության և հոգևոր իմաստության տոնը։ Այս օրը նաև հնարավորություն է տալիս բարձրացնելու կանանց նկատմամբ մեր ուշադրությունը, արժևորելու իրենց կարևոր դերը՝ անկախ կարգավիճակից։

Կանանց միջազգային տոնի առթիվ ուզում եմ հատկապես շնորհավորել փրկարար կանանց։ Դուք միայն կյանքեր չեք փրկում, այլ նաև ցույց եք տալիս, թե ինչ է իրական ուժը, համբերությունը, խիզախությունը և նվիրվածությունը։ Ձեր աշխատանքը համախմբում է մարդկային բարոյական արժեքները և վեր հանում այն փրկարարական բնույթը, որն օգնում է կյանքեր փրկել ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես։ Դուք այն ուժն եք, որ այս աշխարհը դարձնում է ավելի անվտանգ, սիրով ու ջերմությամբ լեցուն, և ամենակարևորը՝ ավելի արդար։

Այսօր մենք նշում ենք ոչ միայն Ձեր ձեռքբերումները, այլ նաև անսահման նվիրումը և խիզախությունը, որոնք անգնահատելի են՝ թե՛ որպես փրկարարներ, թե՛ որպես հասարակության և ընտանիքի անդամներ։

Կարևոր է, որ մենք շարունակաբար ամրապնդենք ծառայությունում կանանց ներգրավվածությունը ոչ միայն ազգային, այլ նաև միջազգային հարթակներում։ Մենք վստահ ենք, որ դուք՝ կանայք, կարող եք դառնալ լավագույն առաջնորդներ, իսկ ձեր գործունեությունը և նվիրվածությունը կարող են իրական փոփոխությունների կատարյալ օրինակ լինել։

Շնորհավոր Կանանց միջազգային օրը, սիրելի՛ կին-փրկարարներ։ Շարունակեք ոգեշնչել մեզ բոլորիս՝ բարձրացնելով կանանց դերակատարությունը ծառայությունում։


Հարգանքներով՝

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյան