Մարտի 8-ին, ժամը 03։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բաղյան փողոցի թիվ 13 շենքին հարակից տարածքում այրվում է տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:47-ին, մարվել՝ 04:10-ին: Այրվել է տնակը (30 քմ), ջերմահարվել՝ կից շինության տանիքից մոտ 2 քմ հատվածը. տուժածներ չկան: