Հասարակություն

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները կպարգևատրվեն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է ստորագրել՝ Ազգային ժողովի կին պատգամավորներին և կին աշխատողներին մարտի 8-ի առթիվ 70.000-ական դրամ պարգևատրելու մասին. 

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1.  Ազգային ժողովի կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ: