COP17 համաժողովի կազմակերպման և անցկացման շրջանակներում ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը մարտի 3-ից 7-ը գտնվել է Հայաստանում։
Պաշտոնական այցի շրջանակներում տիկին Շոմեյքերը հանդիպում է ունեցել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի հետ: Հանդիպումներ են անցկացվել նաև COP17 կազմկոմիտեի նախագահ, վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանի հետ։
Քննարկումներ են իրականացվել COP17-ի կազմակերպման և անցկացման աշխատանքներում ներգրավված մարմինների գործընկերների հետ։
Աստրիդ Շոմեյքերը նաև հանդիպում է ունեցել COP17-ի կազմկոմիտեի անդամների և ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում քննարկվել է COP17 կարևորությունը, կարիքները, միջազգային գործընկերների հետ հնարավոր համագործակցության շրջանակը և հետագա քայլերը։