Հասարակություն

Շնորհավոր Մարտի 8

Այսօր Մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը։ Այս օրը խորհրդանշում է կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հասարակական դերի կարևորումը։

Տոնի ակունքները գալիս են 20-րդ դարի սկզբից: 1908 թվականին Նյու Յորքում կանայք փողոց դուրս եկան՝ պահանջելով ավելի լավ աշխատանքային պայմաններ և ընտրելու իրավունք: Իսկ 1910-ին գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկին առաջարկեց մարտի 8-ը դարձնել կանանց համերաշխության օր: Պաշտոնապես այն սկսեց նշվել 1911-ից՝ սկզբում Եվրոպայում՝ Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում։ Հետո աստիճանաբար այն տարածում գտավ

1921 թվականից այն պաշտոնապես սկսել է նշվել Խորհրդային Միությունում։ 1977 թվականին ՄԱԿ-ը Մարտի 8-ը ճանաչեց որպես կանանց իրավունքների և միջազգային խաղաղության օր։

Հայաստանում ևս Մարտի 8-ն ընդգրկված է Տոների և հիշատակների մասին օրենքում, ընդ որում՝ որպես ոչ աշխատանքային օր։ Միաժամանակ, սակայն, Հայաստանում ընդունված է նշել կանանց միամսյակը՝ մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը։

Թեև, կարծում ենք, կհամաձայնեք, որ կանանց համար պետք է տարվա ամեն օրը տոն դարձնել, առանց նայելու, թե ինչ է գրված օրացույցում։