Հասարակություն

Գարունը ձեռքերում. նորագույն հեռախոս, սմարթ ժամացույց և այլ անակնկալներ Team-ից

Team Telecom Armenia-ն իր պաշտոնական գործընկեր Honor ընկերության հետ համագործակցությամբ հանդես է գալիս բացառիկ առաջարկով։

Գարնանային տոներին ընդառաջ հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու այս տարվա արտադրության նորագույն Honor X8c սմարթֆոնը և ստանալ բազմաֆունկցիոնալ Honor Choice Watch 2i սմարթ ժամացույց, հատուկ հեռախոսահամար, Team Tok փաթեթ՝ 1 ամսով և 100 ԳԲ ինտերնետ, որը կարելի է օգտագործել 6 ամսվա ընթացքում:

Գարնանային եղանակի թրենդային Honor X8c սմարթֆոնն ունի էլեգանտ ու տարբերվող դիզայն, հզոր մարտկոց և տեսախցիկ ու վառ էկրան։ Սմարթֆոնը հասանելի է երեք երանգով՝ սպիտակ, կանաչ ու սև:

Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 1670 դրամից։

Առաջարկը գործում է 01.03.25թ.-15.04.25թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։