Մարտի 5-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Հարավկովկասյան երկաթուղու Երևան-Երասխ 583-րդ կմ-ին՝ 9-րդ պիկետ հատվածում, բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան և գնացքը։ «ՎԱԶ-21099»-ի վարորդը՝ 43-ամյա Ռաֆիկ Ս.-ն, և ուղևորը՝ 44-ամյա Նվարդ Ա.-ն, մահացել են, իսկ 14-ամյա և 15-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։