Հասարակություն

2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է

Միայն նախորդ տարի «Ստենտ կյանքի համար» ծրագրով պետական պատվերի շահառուի կարգավիճակ չունեցող 2682 անձ անհապաղ հետազոտվել և ստենտավորվել է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Խոսքը սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերին է վերաբերում, անկախ այն հանգամանքից, շտապօգնության ծառայության միջոցով, թե ինքնուրույն է հասել հիվանդանոց: Առողջական նման լրջագույն խնդրի առաջ կանգնած քաղաքացու կյանքը փրկել հնարավոր է բժշկական թանկարժեք միջամտությամբ, որը պահանջում է`

1. մասնագիտական պրոֆեսիոնալիզմ,

2. ֆինանսական մասի անհապաղ լուծում։

Հենց այս երկրորդ բաղադրիչի ապահովումը հնարավոր է դարձել պետպատվերի շնորհիվ: Իհարկե կարիքը և պահանջը ավելի մեծ է, բայց վստահորեն կարող եմ արձանագրել, որ ձեր վճարած հարկերից մի կարևոր մաս ուղղվում է կյանքեր փրկելուն»,- գրել է նա: