ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել է, թե խաղամոլության խնդիրը կա. «Եւ 20 անգամ ձեր իշխանության օրոք ավելացել է»,- ասել է նա։
Անդրադառնալով Հակոբ Արշակյանի հայտարարություններին, թե կազինոները բակերից վերացել են, Ավետիսյանը նշել է. «Բակերից վերացել, եկել, մտել են մարդկանց գրպանը։ Ամեն մեկի գրպանում հեռախոս կա, ուրեմն՝ ամեն մեկի գրպանում կազինո կա»։