Հասարակություն

Վթարից հետո «Ford»–ի վարորդին հոսպիտալացրել են

Մարտի 5-ին, ժամը 22:27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշիի ոլորաններից Ապարան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ուշի ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «KamAZ» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Ford» մակնիշի ավտոմեքենան։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան։