Հասարակություն

«Բոլորին հետաքրքրում է՝ վարչապետի ժամացույցի մեջ քանի հատ ադամանդ կա կամ միջուկային ռեակտոր». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունն ուզում է խթաններ ստեղծել։ Միաժամանակ նա կարևորել է կառավարության ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը.

«Ամեն օր բախվում եմ այդ պրոբլեմի հետ, ամեն օր բախվում եմ այդ զարմացած արձագանքների հետ, զարմացած արձագանքների հետ՝ ո՞նց, տենց բան կա՞, տենց բան կա՞։ Մենք սխալվում ենք, մեզ թվում է՝ սա կառավարության նիստն է, երկրի բարձրագույն գործադիր իշխանությունն է, այստեղ ասվեց, վերջ՝ բոլորն իմացան, կամ ԱԺ ամբիոնից խոսացինք, բոլորն իմացան, հեռուստատեսությամբ խոսեցինք, ասուլիսում խոսեցինք, բոլորն իմացան։ Հիմա այս ամեն ինչը ոչ մեկին չի հետաքրքրում։ Հիմա բոլորին հետաքրքրում է՝ վարչապետն այս ժամացույցը որ կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, միջուկային ինչ ռեակտոր կա տեղադրված և այլն, և այլն»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ նման մի լուր տեղադրեն, միլիարդավոր դիտումներ կունենա. «Երբ մարդուն ասես՝ քո բարեկեցությունն ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրքրի»։