Հասարակություն

«Պետք չի պանիկայի մեջ ընկնել». Հակոբ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Պետք չի պանիկայի մեջ ընկնել». Հակոբ Արշակյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը շահումով խաղերով զբաղվող ընկերությունների հարկային բեռն ավելացնելուն միտված օրինագծի մասին ելույթ ունենալիս կոչ է արել «ապոկալիպտիկ մթնոլորտը չզարգացնել»։

Նա հիշեցրել է, որ ժամանակին եղել են տարբեր լոտոներ, բակերում՝ կազինոներ, բայց այդ ամենը հաղթահարվել է։ «Հիմա մյուս երևույթն է ի հայտ եկել՝ իներնտետի զարգացման հետ մեկտեղ ինտերնետ բեթինգն ու ինտերնետ խաղերի ոլորտը, բայց պետք չի պանիկայի մեջ ընկնել»,- ասել է նա՝ հավելելով, որ նման դեպքում ոչ թե կոչերն են օգնում, այլ՝ սահմանափակող մեխանիզմները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական