Հասարակություն

«Ստացվում է՝ կրթության ֆինանսավորման ներքո արտագաղթ ենք ֆինանսավորում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Լույս» հիմնադրամի պարագայում կրթաթոշակառուների շուրջ 20 տոկոսն է ընդամենը, որ վերադարձել է և որևէ ներդրում է ունեցել երկրի տնտեսությունում,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Արձագանքելով այս նախագծին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ստացվում է՝ կրթության ֆինանսավորման ներքո մենք արտագաղթ ենք ֆինանսավորում, ընդ որում՝ պատճառների մեջ չեմ ուզում խորանալ»։

Ըստ նրա, նման գործունեություն փորձել են պատվիրակել «Իմ քայլը» հիմնադրամին, այստեղ էլ, 40 տոկոս չվերադարձելիություն կա։ Վարչապետը կարևորել է նման թեմաներին առերեսվելը։