Հասարակություն

Քարաթափում՝ Ջերմուկ տանող ճանապարհին

Քարաթափում Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի սկզբնամասում․ ճանապարհը երկկողմանի երթևեկելի է. տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ մարտի 6-ին, ժամը 08։23-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։