ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ներկա է գտնվել Կոնգրեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական շրջանի առաջին ելույթին։
Ելույթի ընթացքում նախագահ Թրամփն անդրադարձել է իր վարչակազմի պաշտոնավարման մեկ ամսում կատարված աշխատանքներին և ամերիկյան երազանքի իր տեսլականին։