Հասարակություն

Անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը

Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ տնտեսական հարցերով տեղակալ Սեյեդ Ռասուլ Մոհաջերի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան տնտեսական փոխգործակցությանը, գոհունակությամբ արձանագրել ենթակառուցվածքային բնագավառում ընթացող համագործակցությունը:

Ընդգծելով էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության նշանակությունը՝ դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Մոհաջերը կարևորել են երկուստեք առավելագույն ջանքերի գործադրումը՝ ընթացիկ նախագծերն ավարտին հասցնելու և նորերը նախանշելու ուղղությամբ: