Հասարակություն

«Հենց դահլիճից դուրս է գալիս, ցեց է ընկնում մեջն ու սկսում քրքրել». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

««Լույս» հիմնադրամով գնացածների 80 տոկոսը չի եկել, «Իմ քայլը» հիմնադրամով գնացածների 40 տոկոսը չի եկել»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով գույքագրել «լավ կանխավարկածով արված ծրագրերը»։

«Եկեք գնանք՝ միկրոբիզնեսից սկսած, գույքագրենք, տեսնենք՝ ինչ է դարձել։ Մենք ի՞նչ ենք արել. ուզեցել ենք մարդկանց լավություն անել, որ լավ պայմաններում աշխատեն ու պետությանը ներդրում անեն, միլիարդավոր, կտրտել, 25 կտոր են դարձրել, որ իրենք լինեն միկրոբիզնես։ Մենք չենք կարող այլևս այս պրակտիկան շարունակել։ Ես չեմ հիշում, որ ժպիտով ոգևորված, արված որևէ ծրագիր իր նպատակին ծառայի։ Ցեցը քցում են մեջը, հենց դահլիճից դուրս է գալիս, ցեց է ընկնում ու սկսում են քրքրել։ Ես համաձայն չեմ այդ տրամաբանությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ ներդրում անողները թող երկարաժամկետ անեն. «Համաձայն չեմ, որ արտագաղթի ֆինանսավորման մի հատ էլ լրացուցիչ մեխանիզմ ստեղծենք»։