Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը, հայտարարել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտարարություն էին տարածել, թե Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: