«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Հայաստանում մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են տեղի ունեցել. տեղումները նորմայից քիչ կլինեն, իսկ օդի ջերմաստիճանը` կլիմայական նորմայից բարձր 3-4 աստիճանով։
«Իրաքի շրջաններում մեր երկիր այսօրվանից սկսված ներթափանցում են շատ տաք օդային հոսանքներ։ Առաջիկա 10 օրերին մեր տարածաշրջանը, առհասարակ ամբողջ Կովկասը գտնվելու է այդ տաք հոսանքների ազդեզության գոտում, և մենք ունենալու ենք շարունակական օդի ջերմաստիճանի բարձրացում։ Արդեն մարտի 10-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի 11-16 աստիճան տաքության։ Լոռիում այն կհասնի +16 ... +20 աստիճան, Տավուշում` +20 ... +24 աստիճան, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում տաք օդի ջերմաստիճանը նույնպես կհասնի +20 - ... +24 աստիճան տաքության։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի մինչև +26 աստիճան տաքություն, իսկ նախալեռնային հատվածներում` +18 ... +22 աստիճան»,- նշել է Սուրենյանը։
Երևանում սպասվում է +21- ... +23 աստիճան տաքություն։
Մանրամասները՝ տեսանյութում