Հասարակություն

Չորեքշաբթի օրերին իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի շուրջ կկազմակերպվեն քննարկումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել «Իրական Հայաստանի գաղափարախոսության» նախագծի շուրջ քննարկումներից։

Նա նշել է, որ մի քանի հարյուր քաղաքացիներից ստացել են հայտեր. «Հաջորդ չորեքշաբթի օրը, քանի որ ԱԺ կառավարություն հարցուպատասխանից ազատ ենք այդ օրը, այսինքն՝ այն օրերին, երբ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան չկա, այդ չորեքշաբթիները քաղաքացիների հետ հանդիպում կունենանք»,- ասել է նա՝ հավելելով, որ մարզային այցերն էլ կլինեն ոչ աշխատանքային օրերին։

Նա կարևորել է, որ ՀՀ քաղաքացիներն իմանան, թե ինչ նախագիծ են իրականացնում։