Հասարակություն

«Ավտոբուսների մեծ հոսք կա, նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ավտոբուսների մեծ հոսք կա, նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ավտոբուսների շատ մեծ հոսք կա. կանգառում կանգնում ես, անընդհատ ավտոբուս է գալիս». հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ մայրաքաղաքի տրանսպորտի մասին «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին ի պատասխան։

«Որքան երթևեկում եմ, այս նոր տրանսպորտային ցանցը շատ հարմար է»,- ասել է նա՝ հավելելով, որ սկզբնական շրջանում վալիդատորներն աշխատելու և տոմս գնելուց խնդիրների մասին էին խոսում, պարզվել է՝ այդ ամենը գիտելիքի խնդիր է։ «Նախկինում, եթե ես էլ պրոբլեմ էի ունենում, հիմա չունեմ։ Ու հետահայաց հասկանում եմ՝ ինչքան խնդիր է եղել, մեծ հավանականությամբ, իմ չիմացության պատճառով է եղել»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական