Հասարակություն

432 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է.

«#հատիկառհատիկ Դատարանի վճռով Ծաղկաձորի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26 հազար 700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26 հազար 400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 432 միլիոն դրամ»։