Հասարակություն

Ներկայացվել են մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները

Պետական եկամուտների կոմիտեի ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում տեղի է ունեցել մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում՝ ՊԵԿ զարգացման ծրագրերն ու  մաքսային ոլորտում նախատեսվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են մաքսային միջնորդ կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։

Մասնավորապես, հանդիպմանը ներկայացվել են ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը, «Ծանուցման» համակարգի առավելությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։

Հանդիպմանը մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից բարձրացվել են հիմնականում հայտարարագրերի բացթողնման ժամանակի, թույլատվական փաստաթղթերի և կիրառվող վարչարարության հետ կապված հարցեր ու խնդիրներ, որոնց շուրջ ծավալվել է քննարկում։ Բարձրացված խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ Կոմիտեում կիրականացվեն համապատասխան աշխատանքներ։

ՊԵԿ-ը հորդորում է մաքսային միջնորդներին՝ պահպանել մաքսային օրենսդրության պահանջները և ներկայացվող հայտարարագրերին կցել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մասնավորապես, մաքսային վճարների վճարումը հիմնավորող փաստաթղթերը, ինչը հնարավորություն կտա կրճատել տվյալ ապրանքների բացթողնման ժամկետները։

Հանդիպում-քննարկումները կրելու են շարունակական բնույթ։